00:00:00

Նիկոլը հետաքրքիր տղա է, Հայաստանի ու Արցախի դեմ գործում է տիպիկ թուրքական ոճով. Զաքարյան

12:33, 03 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլը հետաքրքիր տղա է: Հայաստանի ու Արցախի դեմ գործում է տիպիկ թուրքական ոճով: «Կադրերին» մինչև վերջ օգտագործում է իր ապազգային դավադիր ծրագրերում, հետո պատժում է նրանց հենց դավաճանության համար:

 

Թուրքերը, պատմության ընթացքում միշտ հարգանքով են վերաբերվել մեր ժողովրդի կռվող-պայքարող տեսակի նկատմամբ: Եվ միշտ պատժել են բոլոր այն հայերին, ովքեր անցել են իրենց կողմը և դավաճանել են սեփական ժողովրդի շահերը:

 

Նիկոլը գործում է նույն կերպ: Եկել է ժամանակը հերթով պատժելու բոլոր նրանց, ովքեր օգնել են իրեն ձախողել պատերազմը, հանձնել հողերը, բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել ի շահ Ադրբեջանի, մնալ իշխանության, քայքայել հայկական պետականությունը և զրոյացնել վերականգնման բոլոր ռեսուրսները:

 

Պատժելուց բացի, ստեղծված իրավիճակի համար, նա հիմնական մեղավոր է ճանաչելու իր դավադիր ծրագրերին աջակցող ուժերին ու անձանց:

 

Այդ ամենից խուսափելու և երկիրը վերջնական կործանումից հետ պահելու միակ եղանակը Նիկոլի դեմ աննահանջ պայքարն ու նրան իշխանությունից հեռացնելն է: Սա առաջին հերթին վերաբերում է ուժային կառույցների բարձրաստիճան անձանց, կառավարության անդամներին և պատգամավորներին: Ինչպես ռուսներն են ասում` մի´ դարձեք расходный материал-են: Միևնույն է` կամ հաջորդ իշխանության պարագայում եք, դուք կրելու եք ձեր բաժին պատասխանատվությունը կամ հենց Նիկոլի ձեռքով եք մտնելու պատասխանատվության տակ: Պատահական չէ , որ դատախազը դավաճանության համար մահապատիժ է պահանջել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր