ՀՀ Ազգային ժողովի 8-րդ գումարման նստաշրջանի ընթացքում պատգամավորների ամենաշատ անհարգելի բացակայությունները եղել են «Հայաստան» խմբակցության կողմից:
Իշխան Սաղաթելյանն ունեցել է 198 անհարգելի բացակա, Աննա Գրիգորյանը՝ 158 անհարգելի բացակա, Սեյրան Օհանյանը՝149 անհարգելի բացակա:
Անհարգելի բացակայություններ ունեն նաև «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները. Տարոն Մարգարյանն ունեցել է 150 անհարգելի բացակա, Հայկ Մամիջանյանը՝ 151 անհարգելի բացակա, Թագուհի Թովմասյանը՝ 88 անհարգելի բացակա:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից Խաչատուր Սուքիասյանն ունեցել է 38 անհարգելի բացակա, Ալեն Սիմոնյան՝ 3 անհարգելի բացակա: