00:00:00

Լոռու մարզում 33-ամյա տղամարդը փոխել է մեքենայի գույնը, փոխել պետհամարանիշները և քաղաքացիների մոտ ներկայացել որպես պարեկ

23:34, 02 սեպտեմբեր 2022 Իրավական

SHAMHSYAN.com-ի տեղեկություններով՝ օրեր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի, ով, չհանդիսանալով պարեկային ծառայության աշխատող, մարդկանց մոտ ներկայացնում է, որ ինքը սպա է և աշխատում է պարեկային ծառայությունում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2 օր առաջ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Լոռու գումարտակում տեղեկություններ են ստացվել, որ ենթադրյալ ինքնակոչ պարեկը գտնվում  է Լոռու մարզում։

Նրան հայտնաբերելու համար գումարտակի հրամանատար Արմեն Բեժանյանի և դասակի հրամանատար Արամ Պետրոսյանի կողմից դարանակալումներ են իրականացվում ու Սպիտակի տարածաշրջանում հայտնաբերում են ինքնակոչ պարեկին։ Վերջինս լինում է Kia մակնիշի 99 MԼ 996 համարանիշի ավտոմեքենայով, ու երբ պարեկներ Էդգար Պողոսյանն ու Վոլոդյա Կրոյանը կանգնեցնում են նրան ու փորձում ճշտել ինքնությունը, նա լինում է պարեկային ծառայողի համազգեստով և ասում է, որ ինքը պարեկ է, սակայն, քանի որ պարեկային ծառայությունում ստացված օպերատիվ տեղեկությունները հավաստի էին, ինքնակոչ պարեկին տեղափոխում են ոստիկանություն, որտեղ էլ պարզվում է, որ նա Երևանի բնակիչ՝ 33-ամյա Մարատ Ս-ն է։ 

Պարզվում է նաև, որ ավտոմեքենայի համարանիշները նույնպես կեղծ են, ավտոմեքենայի գույնն էլ տեխնիկական անձնագրով այլ գույն է եղել

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր