00:00:00

Պարզվել է՝ օրեր առաջ Վեդի քաղաքում միջադեպի մասնակիցներ՝ Թուրքիայի Հանրապետության քաղաքացիները ամուսիններ են

21:51, 02 սեպտեմբեր 2022 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 31-ին Վեդի քաղաքում տեղի ունեցած միջադեպի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը ոստիկանության Վեդիի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Առաքել Սիմոնյանի անվան հրապարակում օտարերկրյա 2  քաղաքացիներ կան՝  իրենց Fiat մակնիշի ավտոմեքենայով, որը կասկածելի է եղել բնակիչների համար:

Նշված վայր է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր պարզել են, որ միջադեպ է տեղի ունեցել այդ 2 քաղաքացիների և տեղաբնակների միջև:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝  պարզվել է, որ այդ քաղաքացիները Թուրքիայի Հանրապետության  քաղաքացիներ,  64-ամյա Յուսուֆ  Յուկսելն է և 57-ամյա Աիշե Քաչարը: Վերջիններս ամուսիններ են:

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել նաև, որ վիճաբանության ժամանակ անհայտ անձը քարեր է նետել վերջինների ուղղությամբ, որոնցից մեկը դիպել է Ա. Քաչարին, իսկ մի քանի քարեր էլ՝ նրանց ավտոմեքենային, վնասելով դիմապակին և հետևի դռան ապակին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր