00:00:00

Պետք է համախմբենք ողջ հայ ժողովրդի ռեսուրսը, ցույց տանք ուժեղ Հայաստան կերտելու բանաձևը․ «Հայաստանը՝ Նիկոլից հետո»․ Իշխան Սաղաթելյան

21:06, 02 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

«Չհանձնվել, չհուսահատվել, չհուսալքվել․ պայքարը պետք է շարունակել, և վերջ»,- հանրահավաքի ժամանակ գործող իշխանություններին հեռացնելու պայքարը շարունակելու վճռականության մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, Դիմադրության շարժման կազմակերպիչներից Իշխան Սաղաթելյանը։

Դիմելով հանրությանը՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ այսուհետև ավելի մանրամասն ներկայացնելու են պայքարի տեսլականը, ռազմավարությունն ու ծրագրերը։

«Հայաստանը՝ Նիկոլից հետո․ այսինքն, բոլոր ոլորտներում և ուղղություններով պետք է ներկայացնենք մեր ծրագիրը, ռազմավարությունը, որպեսզի մարդիկ տեսնեն՝ ելք կա, հնարավորություն կա։

Նիկոլով որևէ հնարավորություն չկա։ Առանց Նիկոլ՝ կա։ Կա ծրագիր, կան պատասխանատու մարդիկ, ովքեր ի վիճակի են գալ, երկիրը ստեղծված վիճակից դուրս բերել»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

Նրա խոսքով՝ երկրի առջև ծառացած մարտահրավերներն այնքան մեծ են, որ որևէ անհատ կամ քաղաքական ուժ միայնակ ամեն ինչ փոխել չի կարող, ուստի ամբողջ ժողովրդի ռեսուրսն է պետք համախմբել ու հասնել արդյունքի։

«Մենք պետք է համախմբենք ողջ հայ ժողովրդի ռեսուրսը և ներկայացնենք մեր տեսլականը բոլոր ուղղություններով և ձեզ ցույց տանք ուժեղ Հայաստան կերտելու բանաձևը։ Կերտելու ենք և անելու ենք միասին»,- հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր