00:00:00

Անսխալական մարդ չկա. Խաչատրյանը՝ Հարությունյանին ու Արզումանյանին առաջադրված մեղադրանքի մասին

20:49, 02 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Այսօր Դիմադրության շարժման հրավիրած հանրահավաքին մասնակցում է նաև ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը։ Լրագրողները նրանից հետաքրքրվեցին՝ Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին աղմկահարույց մեղադրանքներ առաջադրելը տպավորություն չի՞ ստեղծում, որ Հայաստանի գործող իշխանությունը պարտության պատասխանատվությունը հրամանատարների, նրանց կողմից ցուցաբերված «անփ «անփութության» վրա է բարդում։

«Չգիտեմ՝ ինչու է հիմա տպավորություն ստեղծվում, երբ դեռևս բավականին երկար ժամանակ առաջ կոնկրետ պատասխանատու անձը հայտարարություն արեց, որ ինքը համար մեկ պատասխանատուն է, բայց համար մեկ մեղավորը չէ։

Դա արդեն բոլորին էլ հետևություն անելու առիթ կարող էր տալ, որ հետևանքները կամ շարունակությունը լինելու է այնպիսին, որ կբերի այդ «համար մեկ պատասխանատուից» պատասխանատվությունը հանելուն ու հերթականությամբ մեղավորներ նշանակելուն»,- ի պատասխան՝ նշեց Տիրան Խաչատրյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր