00:00:00

Երևանի մի շարք տարածքներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել

18:41, 02 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի օգոստոսի 31-ին «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի շրջանակներում հակահաբեկչական ուսումնավարժական միջոցառումներ են իրականացվել Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում, հարակից տարածքներում, ինչպես նաև Երևան-Թբիլիսի-Երևան երթուղու ուղևորատար գնացքում: Ուսումնավարժական միջոցառումների արդյունքները գնահատվել են դրական, բոլոր անհրաժեշտ խնդիրները համարվել են լուծված: Այս մասին ասված է ՀՀ ԱԱԾ-ի տարածած հաղորդագրության մեջ։

Հորդորում ենք բնակիչներին ըմբռնումով վերաբերվել իրավապահ մարմինների  կողմից իրականացվող աշխատանքներին, ցուցաբերել հնարավոր աջակցություն և օգտվել բացառապես պաշտոնական լրահոսից: Միաժամանակ, դրսևորել զգոնություն և ուշադրություն դարձնել հասարակական վայրերում ու տրանսպորտային միջոցներում առանց հսկողության թողնված իրերին, առարկաներին և դրանց մասին հայտնել իրավապահ մարմիններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր