00:00:00

«ԲՀԿ-ի և Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է՝ եղել ենք, կանք և պարտավոր ենք լինել Արցախի կողքին»․ ԲՀԿ պատվիրակությունը Ստեփանակերտում է

18:02, 02 սեպտեմբեր 2022 Տեսանյութեր

Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ Ստեփանակերտում է նաև ԲՀԿ քաղաքական խորհրդի պատվիրակությունը։

ԲՀԿ անդամները Ստեփանակերտի Հուշահամալիրում և Զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել հանուն Արցախի անկախության, հանուն հայրենիքի նահատակված քաջորդիների հիշատակին։

«ԲՀԿ-ի  և անձամբ պարոն Գագիկ Ծառուկյանի սկզբունքային դիրքորոշումն է, որ եղել ենք, կանք և պարտավոր ենք լինել Արցախի կողքին։ Եվ հենց այս օրով, որքան էլ ծանր է իրավիճակը, որքան էլ լուրջ խնդիրների առջև ենք կանգնած, այնուամենայնիվ, շնորհավորում ենք Արցախի անկախության հռչակման օրվա կապակցությամբ և կարող ենք ասել միայն մի բան՝  առանց Արցախ չկա Հայաստան և հակառակը»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը։

ԲՀԿ պատվիրակությունն աշխատանքային այցի շրջանակում  հանդիպել է նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հայկական երկրորդ հանրապետության նախագահը կարևոր է համարել Հայաստանի քաղաքակա ուժերի ներկայացուցիչների այցերը,  բարձր է գնահատել նաև Գագիկ Ծառուկյանի անձնական ներդրումը՝ Արցախում տարբեր ծրագրերի իրականացման գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր