00:00:00

Պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տալու պետական աջակցության ծրագիրը շարունակվում է. ԿԳՄՍՆ

15:32, 02 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

2020 թվականի Արցախյան պատերազմի մասնակիցներին մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցում տրամադրելու պետական աջակցության ծրագիրը շարունակվում է:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ կառավարության՝ սեպտեմբերի 1-ին կայացած նիստում ընդունված որոշմամբ` Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2022 թվականի պետական բյուջեով հատկացված միջոցների վերաբաշխման միջոցով գումար է հատկացվել շահառուների հերթական խմբի ուսման վարձի հատուցման նպատակով: Հատկացված 52 մլն 380 հազար դրամ գումարի շրջանակում ուսման վարձի փոխհատուցում կստանան ընթացիկ տարվա մարտի 22-ից հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների կողմից ԿԳՄՍ նախարարություն ներկայացված շուրջ 221 շահառուներ, որոնք զորացրվել են 2021-2022 թվականների ձմեռային զորացրման ժամանակ:

Ընդհանուր առմամբ նշված պետական ծրագրով 2021 թ.-ին ուսման վարձի փոխհատուցում է ստացել բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող 7318 ուսանող, որոնց տրվել է շուրջ 1 մլրդ 595 մլն 931 հազար դրամի փոխհատուցում, իսկ 2022 թ.՝ 1026 ուսանող, որոնց տրվել է շուրջ 233 մլն 262 հազար դրամի չափով ուսման վարձի փոխհատուցում:

Ուսման վարձի փոխհատուցման գործընթացը և բուհերի ներկայացրած հայտերի հիման վրա շահառուների տվյալների հավաքագրումը ԿԳՄՍ նախարարության կողմից կշարունակվի մինչև պատերազմի մասնակից ժամկետային բոլոր զինծառայողների զորացրումը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր