00:00:00

Առաջարկներ անելու փոխարեն գործ արեք․ Դ․ Իոաննիսյանը՝ Ա․ Դավթյանին

22:57, 01 սեպտեմբեր 2022 Քաղաքականություն

Իրազեկ քաղաքացիների միավորում ՀԿ ղեկավար Դ․ Իոաննիսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․

Որպես Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ (նաև իմանալով խորհրդի ու հանձնաժողովի այլ անդամների մեծամասնության մոտեցումը) ես բացառում եմ մահապատժի վերացման մասին որևէ քննարկում։ Վստահ եմ, որ այս հարցը խորհրդի օրակարգ անգամ չի մտնի։
Իսկ դատախազությանը առաջարկում եմ զբաղվել պատժի անխուսափելիության մեխանիզմով, որը, մեղմ ասած, կաղում է։ Անլուրջ առաջարկներ անելու փոխարեն թող իրենց գործը անեն, որ հանցագործները (այդ թվում` դավաճանության հոդվածով) կանգնեն դատարանի առջև։
Հիշեցնեմ, որ Հայաստանում, վերջին 5 տարում, մարդասպանություն կարատարծների ընդամենը 27 տոկոսն է դատարանի առջև կանգնել։ Տարիներ շարունակ Հայաստանում լրտես ու դավաճան չէր բացահայտվում, բայց դա դատախազությանը հեչ չէր անհանգստացնում։
Նշեմ նաև, որ դատախազությունը լավ կանի, որ իմանա, որ բացի Եվրախորհրդի պարտավորվածություններից, Հայաստանը 2021 թ. մարտի 21-ին վավերացրել է ՄԱԿ-ի «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրին կից երկրորդ կամընտիր արձանագրությունը», որի առաջին հոդվածը նախատեսում է, որ արձանագրության մասնակից պետության իրավասության ներքո գտնվող որևէ մեկը չի կարող մահապատժի ենթարկվել։ Ընդորում, Հայաստանն այն ստորագրել է առանց ռազմական իրավիճակներում մահապատժի բացառության (մանրամասնը` մեկնաբանությունում)։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր