00:00:00

Հայ զինծառայողները մասնակցում են «Արևելք-2022» միջազգային հրամանատարաշտաբային զորավարժությանը

20:28, 01 սեպտեմբեր 2022 Հասարակություն

Ռուսաստանի Հեռավորարևելյան դաշնային շրջանում տեղակայված զորավարժարաններից մեկում կայացել է «Արևելք-2022» միջազգային լայնածավալ ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության բացման հանդիսավոր արարողությունը։ 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը, զորավարժությանը մասնակցում են 14 պետությունների, այդ թվում նաև՝ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները։

Նշվում է, որ, ողջունելով մասնակից երկրների պատվիրակությունների ղեկավարներին և զինծառայողներին՝ ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-գնդապետ Յունուս-Բեկ Եվկուրովն ընդգծել է նմանօրինակ համատեղ լայնածավալ զորավարժությունների անցկացման կարևորությունը առկա մարտահրավերների դեմ պայքարում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր