Պրահայում ավարտված շախմատի կանանց Եվրոպայի անհատական առաջնության վերջին տուրում Հայաստանի ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը պարտվեց լեհ Մոնիկա Սոչկոյին և 8 միավորով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Այս մասին հայտնում է armsport.am-ը։
Մոնիկա Սոչկան 8,5 միավորով նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը:
Եվրոպայի նախորդ առաջնության հաղթող Էլինա Դանիելյանը վաստակեց 7, իսկ Մարիամ Մկրտչյանը՝ 6,5 միավոր:
Սուսաննա Գաբոյանն առաջնութունն ավարտեց 5 միավորով: