«Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ կարձակվի 15 միլիոն դրամ գրավի դիմաց։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուզաննա Բարսեղյանի նախագահությամբ, այսօր՝ օգոստոսի 31-ին, որոշեց բավարարել պաշտպանական կողմի բողոքը եւ բեկանեց Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով Ավետիք Չալաբյանը կալանավորվել էր։