Այսօր այն օրերից մեկը պետք է լինի, որպեսզի գլխավոր դատախազը ոչ թե լինի Նիկոլ Փաշինյանի անձնակն օգտագործման դատախազը, այլ լինի հանրության դատախազը: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը՝ Գարիկ Գալեյանը:
«Գլխավոր դաստախազը ընդամենը երկու օր ժամանակ ունի, որպեսզի ձերբակալի Նիկոլ Փաշինյանին եւ Դավթյանների ընտանիքի վրայից հանի դավաճանի պիտակը: Միեւնույն է, ինքը դատապարտվելու է, որովհետեւ այս դավաճանության օժանդակում է: