00:00:00

Ա. Դավթյանը, երբ բաժակ կբարձրացնի իր զավակներին շնորհավորելու, թող հիշի, որ այդ բաժակի մեջ մեր տղաների шրյունն է

17:32, 30 օգոստոս 2022 Տեսանյութեր

Առավել քան բավարար են հիմքերը Նիկոլ Փաշինյանին հանցագործ ճանաչելու եւ ձերբակալելու համար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 30-ին, Գլխավոր դատախազության դիմաց զոհված զինծառայողների հարազատների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհվածի մայր Ալիսա Գեւորգյանը:

«Հանցավոր անտարբերությունից, անգործությունից, չկշռադատված որոշումներից մինչեւ դավաճանական գործողություններ: իսկ թե ինու այս մարդիկ չեն ձերբակալվում, բոլորս էլ գիտենք դրա պատասխանը, բոլորս ապրում ենք նույն իրականության մեջ:

Էս մարդիկ իրենց ապագան են կառուցում մեր երեխաների, այն արցախցիների հաշվին, որոնք բնավեր, տնավեր են դարձել, Աղավնոյի այն երեխաների հաշվին, որոնք արցունքն աչքերին իրենց տունն այրելով դուրս եկան իրենց տներից: Էս մարդիկ մեր եւ էդ մարդկանց հաշվին իրենց երեխաների ապագան են կառուցում: Ես շատ կուզեի, որ իրենց դատաստանն իրենց զավակների ձեռքով գար»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր