00:00:00

Գիշերը Դավթաշենի կամրջի վրա քաղաքացու ինքնասպանության փորձ է կանխվել

10:16, 25 օգոստոս 2022 Պատահարներ

Օգոստոսի 25-ին՝ ժամը 01։48-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Դավթաշենի կամրջից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ  Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները քաղաքացուն տեղափոխել են անվտանգ տարածք: Հոգեբանը տեղում ցուցաբերել է հոգեբանական աջակցություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր