00:00:00

Արտակարգ դեպք՝ Արմավիրի մարզում. 70-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջկա նկատմամբ шնшռшկшբшրո գործողություններ կատարելու մեջ

23:57, 24 օգոստոս 2022 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Արմավիրի մարզի տարածքային ոստիկանության բաժիններից մեկում նյութեր են նախապատրաստվել և այդ նյութերն ուղարկվել են Հայաստանի քնննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության տարածքային քննչական բաժին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ նյութերը նախապատրաստվել են Արմավիրի մարզի գյուղերից մեկի  33-ամյա բնակչուհու  ահազանգի փաստով: Վերջինս հայտնել է, որ օգոստոսի  19-ին, ժամը 12:00-ից  13:00-ն ընկած ժամանակահատվածում իր հարևան Հ.-ն, ով եղել է ոչ սթափ վիճակում իր  9 տարեկան դստերը հրավիրել է  իր տուն և փորձել սեռական ոտնձգություններ կատարել:

Ահազանգով տարածքային ոստիկանության համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները, մեկնել են նշված վայր, որտեղ կինը հայտնել է, որ երեխայի վրա կա նաև կապտուկ:

Ոստիկանները պարզել են, որ Արմավիր մարզի բնակիչ, 70-ամյա Հ. Պ.-ն 9-ամյա աղջկան սուրճ եփելու պատրվակով խաբել, տարել է  իր տուն, ապա համոզել ու պառկեցրել մահճակալին,  ինչից հետո երեխայի նկատմամբ կատարել անառակաբարո գործողություններ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր