00:00:00

«Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են BMW-ն, Toyota-ն ու Opel-ը. վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար»-ի աշխատակիցները (լուսանկարներ)

21:44, 23 օգոստոս 2022 Պատահարներ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչ Միրզոյանի կողմից վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 21–ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ օրը՝ ժամը 22:40-ին, Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են Երևանի բնակիչներ, 21-ամյա Լիլիթ Յ.-ի վարած BMW մակնիշի, 21-ամյա Աշոտ Գ.-ի վարած Toyota մակնիշի և 27-ամյա Հայկ Գ.-ի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու նրա ուղևոր` 57-ամյա Արմենուհի Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Հարսնաքար» ռեստորանային համալիրի աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը: Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ Երևանի գնդի ծառայութան ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ: 

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր