00:00:00

Տավուշում արձանագրվել է շան կատաղություն հիվանդության դեպք

14:50, 19 օգոստոս 2022 Պատահարներ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Տավուշի մարզային կենտրոն ս/թ օգոստոսի 16-ին ահազանգ է ստացվել այն մասին, որ Արծվաբերդ համայնքում գյուղացիներից մեկի շունը կծել է մեկ այլ համագյուղացու, ապա, մի քանի ժամ անց, անկել:

ՍԱՏՄ-ին հայտնում են, որ տեսուչներն արագ արձագանքել են՝ շան գլուխը նույն օրը տեղափոխելով ՀՀ ՍԱՏՄ «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ:

Լաբորատոր հետազոտությունն արձանագրել է դրական արդյունք՝ շան մոտ ախտորոշվել է կատաղություն հիվանդությունը:

Այս մասին տեղյակ է պահվել Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությանը, տեղեկատվությունը հասանել է ԿԱՀԿ կայքում:

Տուժած անձն անմիջապես դիմել է Բերդ քաղաքի բժշկական կենտրոն և ստացել անհրաժեշտ բժշկական օգնություն: Քաղաքացին չի հոսպիտալացվել:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր