Այսօր՝ օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 35-րդ կմ հատվածում Այգավան գյուղի վարչական տարածքում բախվել են Արարատի մարզի բնակիչ, 62-ամյա Մայիս Հ.-ի վարած Volkswagen Golf մակնիշի և Վայոց Ձորի մարզի բնակիչ, 38-ամյա Արտակ Հ.-ի վարած Volkswagen Vento մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մայիս Հ.-ն, նրա ուղևոր, Արարատի մարզի բնակիչ, 64-ամյա Ժորա Մ.-ն և Արտակ Հ.-ն ու նրա ուղևոր, Վայոց Ձորի մարզի բնակիչ, 35-ամյա Գրիգոր Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արարատի մարզային փրկարարական վարչության թիվ 26 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականն ու սահմանազատել տարածքը:
Օպերատիվորեն ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ:
Ժամաել է նաև ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ ավագ քննիչ Սարգսյանի գլխավորությամբ, ում կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քննիչի հանձրարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Արարատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: