SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավագ քննիչ Մ. Բախտավորյանի կողմից քրեական վարույթ է նախաձեռնվել օգոստոսի 15-ին Արմավիրի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով։
Այդ օրը, ժամը 23։10-ի սահմանում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 16 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 33-ամյա Հովհաննես Վ-ի վարած Toyota մակնիշի և 41-ամյա Արարատ Մ-ի վարած Lada մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդներն ու Lada-ի ուղևոր՝ Արմավիրի մարզի բնակիչ, 70-ամյա Հասմիկ Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» ԲԿ։
Դեպք վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ավագ տեսուչներ Եղիշե Եղյանն ու Էդգար Մաթևոսյանը։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ, օգոստոսի 16-ին, «Վաղարշապատ» ԲԿ-ից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ վիրավոր Հասմիկ Մ-ն վերակենդանացման բաժանմունքում մահացել է։