Այսօր՝ օգոստոսի 16-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում Հրաչյա Քոչար փողոցում բախվել են Skoda, BMW, Mercedes, Honda մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները։ Տեղում ուժեղացված ծառայույուն են կատարում նույն վաշտի ավագ պարեկները։
Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակում նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Skoda-ի վարորդը Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կինն է՝ Իվա Մարությանը։ Պարեկային ծառայությունը պարզում է վարորդների ինքնությունը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայրում էր նաև Հայկ Մարությանը, ով, տեսնելով, որ վթարը տեսանկարահանվում է, հեռացել է վթարի վայրից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: