00:00:00

Սեպտեմբերի 1-ին Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը հանձնվելու է թուրքին․ Նաիրա Զոհրաբյան

17:55, 05 օգոստոս 2022 Քաղաքականություն

«Արցախի իշխանությունները Բերձորի եւ Աղավնոյի բնակչությանը փոխանցել են, որ մինչեւ օգոստոսի 25-ը պետք է լքեն իրենց տները, քանդեն իրենց գերեզմաններն ու հարազատների շիրիմները տեղափոխեն նոր բնակավայր»։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Ստեղծված օպերատիվ շտաբը զբաղվելու է տնավեր եղած բերձորցիներին ու Աղավնոյի բնակիչներին տեղավորելու խնդրով։

Որպես «բարոյական փոխհատուցում», թույլ են տվել, որ մարդիկ այրեն իրենց տները։

Սեպտեմբերի 1-ին Արցախը Հայաստանին կապող Բերձորի միջանցքը հանձնվելու է թուրքին։

Կոռնիձորով Արցախը Հայաստանին կապող այլընտրանքային ճանապարհով թուրքերը մեկ-երկու ամիս անձնագիր ստուգելով թույլ կտան անցնել, հետո մի թեթեւ սադրանք կանեն ու դա էլ կփակեն՝ Արցախը վերջնականապես կտրելով Հայաստանից։

Իսկ դրանից հետո, կամ առաջ Արցախի տոտալ հայաթափումը ժամերի հարց է լինելու։ Որովհետեւ դրա այլընտրանքը լինելու է էթնիկ զտումն ու նոր ցեղասպանությունը»,-գրել է Զոհրաբյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր