00:00:00

Ե՞րբ պիտի հասկանաք, որ ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրսբերման պարագայում՝ այդ տեղը թափուր չի մնալու

16:42, 05 օգոստոս 2022 Քաղաքականություն

Ե՞րբ պիտի հասկանաք, որ ռուս խաղաղապահների՝ Արցախից դուրսբերման պարագայում՝ այդ տեղը թափուր չի մնալու։ Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Ու ովքե՞ր են զբաղեցնելու այդ տեղը։ Թուրքերն ու ադրբեջանցիները։ Հերիք է գլխավոր մեղավորներին թողած՝ տարբեր տեղերում մեղավորներ փնտրել։ Սրանց համար բոլորը մեղավոր են, բայց ոչ իրենք ու իրենց շեֆը։ Սեւ կատուն կառավարության ուսերին է, նրան այլ տեղ մի փնտրեք։

Իսկ քաղաքական շոպլիկներ, հաճախորդներ ու «տրյապկաներ» եղել են ու դեռ շատ կլինեն։ Ամոթ է դրանց նույնիսկ նկատելը»,-գրել է Շարմազանովը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր