00:00:00

«Ադրբեջանն սկսել է հրապարակել Լաչինում իր մшհացшծ զինվորների տվյալները». Նաիրի Հոխիկյան

16:06, 05 օգոստոս 2022 Քաղաքականություն

Լրագրող Նաիրի Հոխիկյանը գրում է. «Ադրբեջանն սկսել է հրապարակել Լաչինում իր մահացած զինվորների տվյալները՝ դրանք ներկայացնելով որպես ոչ մարտական պայմաններում մահեր։


Մասնավորապես, Անար Կազիմովի սպանվելուց հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե ծանր վիճակում է Թայիր Ալիև անունով մի զինվոր, վիրավորվել է անհասկանալի պայմաններում, ապրելու հնարավորությունը զրոյական է։


Եվս մեկ զինվորի՝ Սամիր Խուդիևի մասին հայտարարելիս Ադրբեջանի ՊՆ-ն նշել է, որ նա Լաչինում կանգնած տեղում ընկել ու մահացել է։


Հիշեցնեմ, որ 2022-ի օգոստոսի 1-ից սկսած՝ Ադրբեջանը Լաչինի միջանցքի մոտակայքում ագրեսիվ գործողություններ է իրականացնում Արցախի Շուշիի շրջանի Եղցահող բնակավայրի ուղղությամբ։

Հայկական կողմի պատասխան գործողություններից հետո թշնամին մեծ թվով զենքի և մարդկային կորուստներ է տվել, որոնց մասին խուսափում է խոսել, բայց աստիճանաբար բացահայտում է այլ հանգամանքների ներկայացմամբ»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր