00:00:00

«Սրանք թշնшմու հետ պայմանավորվածության էլ կգնան». Սաղաթելյանը՝ սահմանային լարվшծության մասին

16:14, 02 օգոստոս 2022 Քաղաքականություն

«Դա հետեւանք է օրվա իշխանությունների վարած քաղաքականության նաեւ հետպատերազմյան իրավիճակում։ Բազմաթիվ անգամներ ենք ասել, նաեւ վերջին հանրահավաքին այդ մասին հստակ ասել ենք, որ Նիկոլով կա երկու ճանապարհ, կամ պատերազմ, կամ նոր կապիտուլացիա»։

Այս մասին Irakanum.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով ադրբեջանական կողմի սադրանքին։

«Նիկոլի ու այս քաղաքական թիմի հետ հայ ժողովուրդն այլ ճանապարհ ու այլ ապագա չունի, մեր ընտրությունն այս երկուսի միջեւ է, քանի դեռ իրենք կան իշխանության գլխին»,-ասաց Սաղաթելյանը։ Նա կարծիք հայտնեց, թե օրվա իշխանությունը հնարավոր է նաեւ թշնամու հետ պայմանավորվածությունների է գնում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր