00:00:00

Ինչ վիճակում է գտնվում 2-րդ աստիճանի այրվածք ստացած զինվորը. մանրամասներ

13:06, 26 հուլիս 2022 Քաղաքականություն

Վառարանի կայծից առաջացած հրդեհի հետևանքով  այրվածքներ ստացած պարտադիր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանի առողջական վիճակի մասին  տեղեկություններ ստանալու նպատակով ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ  Թորոսյանի հետ: Վերջինս նշեց, որ նրա առողջական վիճակի հետ կապված դրական փոփոխություններ չկան:

«Նրա վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»,-նշեց Ա. Թորոսյանը:

Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին ջերմային 2-րդ աստիճանի այրվածքով Զանգեզուրի կայազորային հոսպիտալ է ընդունվել պարտադիր ժամկետային զինծառայող Պալյան Պողոսյանը: Նույն օրը նա տեղափոխվել է Այրվածքաբանության ազգային կենտրոն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր