00:00:00

Մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը

01:02, 17 մայիս 2018 Սպորտ

Ռուսաստանի Կիրիշի քաղաքում երեկ մեկնարկել է «Աշխարհի պատանի աստղեր» միջազգային մրցաշարը: Հեղինակավոր այս ստուգատեսին Հայաստանն ունի երեք պատվիրավ՝ գրոսմայսեր Արամ Հակոբյանը, միջազգային վարպետ Շանթ Սարգսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Մամիկոն Ղարիբյանը: Մրցաշարում առաջին դասակարգված շախմատիստն է Ուկրաինան ներկայացնող գրոսմայստեր Կիրիլ Շևչենկոն: Արամ Հակոբյանը իր գործակցով երկրորդն է: Համաձայն վիճակահանության՝ երեկ կայացած առաջին տուրում մրցաշարի երկու գործակից ֆավորիտները՝ Շևչենկոն և Հակոբյանը, մրցում էին միմյանց դեմ: Լարված ընթացք ունեցած պարտիան 94-րդ քայլում ավարտվեց հաշտությամբ: Շանթ Սարգսյանը ոչ-ոքի խաղաց Կիրիլ Շուբինի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը պարտվեց Նիկողոս Կաչարավային: Անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին նաև Վոլոդար Մուրզինը և Արսենիյ Նեստերովը: Այսօր տեղի կունենա մրցաշարի երկրորդ տուրը: Արամ Հակոբյանի մրցակիցն է լինելու Սերգեյ Լոբանովը, Շանթ Սարգսյանն ուժերը կչափի Նիկողոս Կաչարավայի հետ, իսկ Մամիկոն Ղարիբյանը կմրցի Վոլոդար Մուրզինի հետ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր