Աշխատանքից հեռացնում են Ավետիք Չալաբյանի եղբորը՝ Արա Չալաբյանին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԵՊՀ դասախոս, «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը:
Նա նաեւ նշել է. «Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը աշխատանքից ազատվելու պահանջ է փոխանցել ԿԲ կորպորատիվ ծառայությունների և զարգացման դեպարտամենտի ղեկավար Արա Չալաբյանին՝ Ավետիք Չալաբյանի եղբորը։
Ես սա չեմ գրում Նիկոլի կերպարը ցույց տալու համար. էստեղ ասելիք առանձնապես չկա։ Այլ գրում եմ իմ էն ոչ բարով «հյումըն րայթս» ծանոթների համար, որոնք առաջ իրենց ճղում էին, իսկ հիմա ձկան պես լուռ են։