ՔՊ-ն խորհրդի նիստում որոշում է կայացրել չդիմել Սահմանադրական դատարան՝ ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցով։ Այս մասին խորհրդի նիստի ավարտից հետո ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը։ Նա ասաց, որ անկախ ամեն ինչից, որ ընդդիմադիրները բացակայում են, իրենք հարգում են ժողովրդի քվեն, որը ստացել են այդ ընդդիմադիրները եւ կոչ են անում խելոք գալ Խորհրդարան։
«Մի քանի ընդդիմադիր պատգամավորների Աժ-ում իրենց պաշտոններից հեռացնելով՝ ԱԺ հանձնաժողովների աշխատանքների կազմակերպման խնդիրը կարելի է համարել լուծված», - ասել է Ռուբինյանը։ Բացի այդ, ինչպես վստահեցրել է ԱԺ-ի ՔՊ-ական փոխնախագահը, իրենք «հարգում են» ժողովրդի քվեով ձևավորված խորհրդարանական մեծամասնությունը և փոքրամասնությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։