Համացանցում շրջանառվում են այսօր մահացած Ժամկետային զինծառայող Արսեն Մանուկյանի լուսանկարները։ Արսենը ծնունդով Վարդենիսից էր։
Ըստ ՊՆ տեղեկատվության, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Արսեն Արմենի Մանուկյանի (ծնվ. 2003թ.) դին՝ գլխի շրջանում հրազենային վիրավորումով։
Տարվում է քննություն՝ դեպի հանգամանքները լիարժեք պարզելու համար։