00:00:00

Գագիկ Ծառուկյանը՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի մասին

19:22, 09 հուլիս 2022 Քաղաքականություն

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն այսօր պատասխանել է նաեւ քաղաքական հարցերի, անդրադարձել Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հարցին։

«Այն ժամանակ, երբ պահանջում էինք, ես ասել էի, որ մենք ունենք 4 ամիս ժամանակ։ Հունիսի 5-ին է եղել , ես ասել եմ, որ մենք պետք  է կարողանանք ուշադիր լինել, որ մենք վտանգի տակ ենք։ Հունիսի 5-ին ասել եմ։ Հունիս, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր․ պատերազմը եղա՞վ։ Ես ինչը որ կար, ասել եմ»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Հիշեցնենք, Ծառուկյանն այսօր Հատիս լեռան մոտ էր, որտեղ էլ տեղադրվելու է նրա նախաձեռնությամբ կառուցված՝ Հիսուս Քրիստոսի արձանը։ 

Հարցին՝ ինչպե՞ս է այժմ իրեն հաջողվում «լեզու գտնել» Նիկոլ Փաշինյանի հետ, Գագիկ Ծառուկյանը պատասխանեց․ «Փաշինյանի հետ «լեզու գտնել, լեզու չգտնել»․ այսօր դուք տեսաք՝ միակ մարդն էր, որը նայեց, քննարկեց կառավարությունում (Հիսուս Քրիստոսի արձանը կառուցելու նախագիծը-խմբ․), ասաց, որ սա իրոք զարգացում է, շարժ է տուրիզմի զարգացման համար»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Նա հավելեց՝ նախագծի հարցով ինքն ու Նիկոլ Փաշինյանը չեն հանդիպել։

«Իրենք նայելով՝ այդ հարցը կարգավորել են»,- ասաց Գագիկ Ծառուկյանը։

Լրագրողների դիտարկմանը, որ Փաշինյանի հրաժարականն իրենք պահանջում էին նաև պատերազմից հետո, ԲՀԿ նախագահն արձագանքեց․

«Ինչը որ ես պահանջում եմ, ոչ մի բան չի փոխվել»։

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր