00:00:00

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Փարիզի քաղաքապետին

23:05, 08 հուլիս 2022 Քաղաքականություն

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հանդիպել է Փարիզի գործընկերոջ՝ Անն Իդալգոյի հետ

Փարիզն ու Երևանը վերահաստատում են իրենց երկարատև և ամուր կապերը: Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հյուրընկալել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին:

Հանդիպման շրջանակում կողմերը նախանշել են այն առաջնահերթությունները, որոնք առաջիկա տարիներին կդառնան գործնական ծրագրեր:

Մասնավորապես, համաձայնություն է ձեռք բերվել մշակութային, կանաչապատման ոլորտներում գործակցության ընդլայնման ու երիտասարդական կենտրոնների ստեղծման շուրջ:

Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն շնորհակալություն է հայտնել Երևանի գործընկերոջը՝ հրավերն ընդունելու համար, և ընդգծել, որ այցը շոշափելի արդյունքներ գրանցելու նոր խթան կհանդիսանա:

Հանդիպման ավարտին Երևանի քաղաքապետը Փարիզի գործընկերոջը նվիրել է տաղանդավոր գեղանկարիչ Մարտին Ակողլյանի «Սարերում» ստեղծագործությունը:

Այն արվեստագետը հատուկ պատրաստել է Անն Իդալգոյի համար: Կտավում պատկերված է հայկական ավանդական պարը, որը խորհրդանշում է հայ ժողովրդի պայքարող ու հաղթող՝ ընդհանրական կերպարը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր