Հուլիսի 8-ին Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում կոմիտեի և Թռիչքային անվտանգության եվրոպական գործակալության մասնագետների միջև:
2021 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետությունում ԵՄ պատվիրակության և գործակալության միջև կնքված պայմանագրի համաձայն՝ 2022 և 2023 թվականներին կոմիտեի թռիչքային գործունեության և թռիչքային պիտանիության ոլորտներում տրամադրվելու է տեխնիկական աջակցություն գործակալության 2 մասնագետների կողմից:
Հանդիպման ընթացքում քննարկվել է կողմերի համագործակցությունը, ներկայացվել են ՀՀ ավիացիոն ոլորտի նոր տեսլականը, զարգացումները և քայլերը: