Հանուն «Հանրապետության կուսակցության» Քաղաքական խորհրդի մի շարք անդամներ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանի գլխավորությամբ, այսօր Ազգային ժողովում հանդիպում ունեցան ՀՀ ԱԺ փոխնախագահ և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ։
Հանդիպման ընթացքում Ռ. Ռուբինյանը հանգամանալից ներկայացրեց Հայաստանի և Թուրքիայի միջև ընթացող բանակցությունների ընթացքի, վերջին պայմանավորվածություններին առնչվող կարևոր մանրամասներ:
Կուսակցության կողմից վերահաստատվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունը: Նկատի առնելով խնդրի կարևորությունը երկուստեք ձեռք բերվեց պայմանավորվածություն հանդիպումները դարձնել պարբերական: