00:00:00

«Մայկաները» պատռելու ժամանակները»

22:04, 07 հուլիս 2022 Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք կալանավորված Մանվել Փարամազյանը, ով Քաջարանի համայնքապետն է, Աննա Հակոբյանին կարմիր վարդերով է դիմավորել, վարդերը՝ վարդեր, ջերմ հայացքն ու ուրախություն էլ չի թաքցրել։ Այս ամենը սովորական կդիտվեր, եթե Փարամազյանը ՔՊ–ական մեկը լիներ, բայց ոչ․ ընդդիմությունը, ԶԼՄ–ները, ընդդիմադիր հայացքներ ունեցողները վեց ամիս շարունակ այցելել են կալանավայր, բողոքի ու աջակցության ակցիաներ իրականացրել հանուն «սկզբունքային» Փարամազյանի, սակայն դերն ավարտվեց, երբ հայտնվեցին վարդերը։

 Ո՞րն է Հայաստանում ընդդիմադիր լինելու մեխանիզմը․ երբ կալանավորված ես շահարկել, որ ընդդիմադիր ես և դա քաղաքական հետապնդում է, իսկ երբ ազատության մեջ ես, անել այնպես, որ մնա՞ս պաշտոյա։ Մանվել Փարամազյան այդպես է․ նույնը նաև Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքրայանն էր, նա ոչ վաղ անցյալում  ինչքան տեսավ իշխանական լրատվամիջոցի խոսափող, այդքան ներողություն խնդրեց Փաշինյանի ընտանիքից՝ Աննա Հակոբյանից։ Ընդդիմությունն ակնեղծ չէ, որովհետև իրենց խոսքը գործին չի բռնում․ «Հայաստան» դաշինքն անելիքներ ունի՝ մանդատներ են դնում, աջակցում են սյունեցի համայնքապետերին, որոնք հենց ազատության մեջ են Աննա Հակոբյանին վարդեր են նվիրում, իսկ Երևանում սովորական քաղաքացուն, որն օրական աշխատում է, որ օրական ապրի, մեղադրում եմ «համազգային» պայքարին չմիանալու համար։

Հանուն ազնվության պետք է նշել, որ ընդդիմադիր թևում իրապես ազնիվ ու հայրենիքի համար պայքարող նվիրյալներ կան, որոնց կողքին են հայտնվել փարամազյանների նմանները։ Հենց այստեղ է ընդդիմության խնդիրը։ Ընդդիմությունը հայրենիքը փրկելուց առաջ նախ պետք է սեփական շարքերը մաքրի, հակառակ դեպքում հաճախ կհայտնվի անհարմար իրավիճակում։ Կալանավորված համայնքապետերի նկարներով  «մայկաներից» շատերը պատռելու ժամանակն է, հատկապես, որ նույն «դուխով» գլխարկի պատմությանն է նմանվում։

Irakanum.am

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր