Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հետաձգվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը։
Դատական նիստին նախատեսված էր վկաների հարցաքննությունը, սակայն հրավիրված վկաներից որևէ մեկը չէր ներկայացել դատարան: Դատական հաջորդ նիստը տեղի կունենա օգոստոսի 25-ը՝ ժամը 14:30-ին։
Դատարանի բակում հավաքվել էին Սերժ Սարգսյանի համակիրները, որոնց նախագահը շնորհակալություն հայտնեց:
«Շնորհակալ եմ, որ եկել եք», - ասաց նախագահը:
«Միշտ կգանք, բայց թող վերջանա էս գործը», - արձագանքեց համակիրներից մեկը:
Սերժ Սարգսյանն էլ, ի պատասխան, ասաց. «Միշտ…հո ամբողջ կյանքում չե՞ք գալու»: