Արզումանյան 8 ա հասցեյի վթարային շենքի բնակիչնեդն այսօր հավաքվել էին Երեւանի քաղաքապետարանի մոտ, պահանջելով հանդիպում փոխքաղաքապետի հետ։ Վթարային շենքի բնակիչների խնդրին Irakanum.-ը անդրադարձել էր նախորդ շաբաթ։
Հիշեցնենք, որ 2020 թվականի հուլիսի 23-ի կառավարության նիստում, գործադիրը որոշում է կայացնում ուղղակի վաճառքի ձևով «Նոբբի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը հողամաս օտարել ներդրումային ծրագիր իրականացնելու համար։ Ծրագրով նախատեսվում էր Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող վթարային շենքի բնակիչներին նոր բնակելի տարածքներ հատկացնելու միջոցով վերաբնակեցնել «Նոբբի» ՍՊ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքում։
Ընկերությունը պարտավորվում է սեփականության իրավունքով իրեն պատկանող Արզումանյան փողոցի հ.8/1 հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքից տրամադրել 2200 քմ մակերեսով բնակելի տարածք՝ Արզումանյան փողոցի հ.8ա հասցեում գտնվող 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչներին վերաբնակեցնելու նպատակով։ Որոշումն ընդունվում է, կառուցապատող ընկերությունը սկսում է շինարարությունը։ Երկու տարի անց բազմաբնակարան շենքը կառուցվում է, բայց վթարային շենքի բնակիչների խոսքով բնակարաններն իրենց չեն տրամադրում։ Փոխքաղաքապետ Ստեփան Մաչյանին որոշակի հարցեր ունեին։
Բնակիչների հետ հանդիպման դուրս եկան քաղաքապետարանի պաշտոնյաներ, նախ տեղեկացան խնդրի մասին, ապա հայտարարեցին կզեկուզեն Մասչյանին եւ հանդիպումը կկայանա։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները չմոռացան շեշտել, իրենք բաց ու թափանցիկ են աշխատում հետեւաբար հանդիպումը լրատվամիջոցների ներկայացուցիչների ներկայությամբ կանցնի։ Մի քանի րոպե անց, սակայն պարզվեց, որ բաց ու թափանցիկ են ասում, դա այդքան էլ այդպես չէ, ամեն դեպքում Երեւանի փոխքաղաքապետը առանց տեսախցիկների հանդիպման կոմնակից է։ Ու քանի դեռ բնակիչները քաղաքապետարանի շենքում էին կապ հաստատեցինք «Նոբբի» ընկերության տնօրենի հետ։
Գեղամ Կիրակոսյանը փոխանցեց, ընկերությունն իսկզբանե իր պարտավորությունները պատշաճ կատարել է, բնակիչներն են ընթացքում նոր պայմաններ առաջ քաշել։ Ընկերության տնօրենը շարունակում է, իր խոսքերը հավաստող փաստաթղթեր կան, կողմ են խնդրի քաղաքակիրթ լուծմանը։ Ինչ վերաբերում է վթարային շենքի բնակիչներ- փոխքաղաքապետ հանդիպմանն, ապա ավարտից հետո բնակիչները հայտարարեցին, անարդյունավետ է եղել։
Ստեփան Մաչյանը խնդրին տեղյակ չի եղել, ժամանակ է խնդրել։ Վթարային շենքի բնակիչները հեռացան, հաջորդ ուրբաթ կրկին քաղաքապետարանի դիմաց հավաքվելու են։ Այս անգամ հույս ունեն պատասխանատուներն ավելի պատասխանատու վարքագիծ կդրսեւորեն։ անակնալն էր սպասվում։
Մանրամասները՝ տեսանյութում։