ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանող էր, սակայն նա այլևս չի սովորում բարձրագույն ուսումնական հաստատությունում։
Հարցին՝ հեռացվե՞լ է բուհից, Գեղարվեստի պետական ակադեմիայի աշխատակիցը պատասխանել է․ «Աշոտ Փաշինյանը դիմում է գրել և իր դիմումի համաձայն դուրս է եկել բուհից»։
Վերջերս տված ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ իր որդին բանվոր է աշխատում։