00:00:00

Ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ

08:37, 06 հուլիս 2022

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

   Սիրելի՛ հայրենակիցներ.

   Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ ՀՀ ԱԱԾ-ն, ամենայն հավանականությամբ կատարելով ազգակործան իշխանության պատվերը, հետապնդումներ է իրականացնում այլախոհ հերթական լրագրողի նկատմամբ:

   Այս անգամ թիրախում է <<Hayeli. am- Հայելի ակումբ>>-ի համահիմնադիր, գլխավոր խմբագիր Անժելա Թովմասյանը, որը հանրությանը հայտնի է իր ընդդիմադիր հայացքներով և հետևորդների մեծ բանակով:

   Երևույթն այսքան տագնապալի չէր լինի, եթե դա կրեր եզակի բնույթ:

   Ակնհայտ է, որ ընդդիմադիր լրատվամիջոցների նկատմամբ իրագործվում են կենտրոնացված նպատակային հետապնդումներ:

   Նման հալածանքների են ենթարկվել Հ 2-ը, <<Երկիր-մեդիա>>-ն, <<5-րդ ալիք>>-ը, <<168.am>> -ը, և ցանկը շարունակելի է:

   Նույն ճակատագրին են արժանանում նաև բազմաթիվ անհատ լրագրողներ;

   Փաստորեն այս մեթոդներով է <<ժողովրդավարությունը վերածվելու երկրի անվտանգությունն ապահովող տևական գործոնի>>:

   Մենք վճռականորեն դատապարտում ենք ազատ խոսքի բռնադատման ցանկացած քայլ և հայտարարում ենք, որ.

   - մեր երկրում ամեն վայրկյան խախտվում է Սահմանադրությամբ ամրագրված ազատ խոսքի իրավունքը,

   - ժողովրդավարության եզրույթի շահարկմամբ երկրում հաստատվում է իսկական բռնատիրություն,

   - այլախոհության նկատմամբ անհանդուրժողականությունը դարձել է իշխանության իրական գործելաոճը, և բանտերը լցվում են քաղբանտարկյալներով:

   Սիրելի՛ հայրենակիցներ.

   Մենք հաստատակամ ենք մեր մոտեցումներում և հնարավոր բոլոր միջոցներով պայքարելու ենք արմատավորվող այս հոռի և այլանդակ դրսևորումների դեմ:

   Մեր վճռական խոսքն ենք ուղղում այս իշխանություններին՝

   ձեռքներդ հեռո՛ւ Անժելա Թովմասյանից և ազատ խոսքի բոլոր նվիրյալներից:

 

         <<Պահեստազորի սպաներ>> շարժում

         <<Ձայն հայրենեաց>> մշակույթի գործիչների շարժում

         <<Հայրենիքի վահան>> պահեստազորի սպաների ՀԿ

         <<Հայ ազգային գվարդիա>> ՀԿ

         <<Ղարաբաղի պատերազմի վետերանների միություն>> ՀԿ

         <<Իրավունքի և արժեքների գերակայություն>> ՀԿ

         <<Վերադարձ>> հիմնադրամ

 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր