ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինա Վարդանյանը հերքում է տեղեկություններն այն մասին, թե պատրաստվում է լքել «Հայաստան» խմբակցությունը։ Նշենք, որ Էլինար Վարդանյանի՝ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը լքելու և Արթուր Վանեցյանի ղեկավարած «Հայրենիք» կուսակցությանը միանալու վերաբերյալ հրապարակում մամուլում եղավ օրեր առաջ։
Irakanum.am-ի հետ զրույցում Էլինար Վարդանյանը հայտնեց․ «Իրականությանը չեն համապատասխանում։ Այլ մեկնաբանություն չունեմ»։
Հավելենք, որ «Հայաստան» խմբակցությունը լքելու և պատգամավորական մանդատը վայր դնելու մասին այսօր հայտարարել է Արթուր Ղազինյանը։