Մալթայում ընթացող տղամարդկանց բասկետբոլի փոքր երկրների Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում այսօր Հայաստանի հավաքականի հանդիպեց Անդորայի հետ:
Խաղն անցավ մեր բասկետբոլիստների առավելությամբ, որոնք 93:66 հաշվով վստահ հաղթանակ տարան և մտան եզրափակիչ: Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց խաղարկող Ալբերտ Թադևոսյանը, որը մեր թիմի բերեց 35 միավոր:
Եզրափակիչում Հայաստանի հավաքականը կհանդիպի Մալթայի ազգային թիմի հետ, որը կիսաեզրափակիչ մյուս խաղում 59:52 հաղթել է Ադրբեջանի ընտրանուն: Առաջնության գլխավոր խաղը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 20:30-ին: