Ըմբիշ Հայկ Պապիկյանը, Եվրոպայի U20 առաջնության 79կգ քաշային կարգի եզրափակիչում 3։2 հաշվով հաղթելով ադրբեջանցի Սաբիր Ջաֆարովին, դարձավ ոսկե մեդալակիր։
Հայկ Պապիկյանը եզրափակիչում մարզական սխրանք գործեց։ Դժվարին ու լարված գոտեմարտի ավարտից 4 վայրկյան առաջ Սաբիր Ջաֆարովը հաղթում էր 2։1 հաշվով, բայց մեր ըմբիշը կարողացավ արագության ու ճկունության շնորհիվ հնարք կիրառել ու առաջին ոսկե մեդալը բերել ազատ ոճի Հայաստանի հավաքականին:
Նշենք, որ Հայկ Պապիկյանը Եվրոպայի առաջնությունում մինչև եզրափակիչ գոտեմարտին մասնակցելը գերազանց ելույթներ էր ունեցել։
70կգ քաշային կարգում երեք գոտեմարտ անցկացնելով, մեր ըմբիշը բոլոր մրցույթներում էլ ժամանակից շուտ ու բացահայտ առավելությամբ հաղթանակի էր հասել իր մրցակիցների նկատմամբ։