00:00:00

Սերգեյ Սարգսյանը մեկնարկային գոտեմարտում բացահայտ առավելությամբ հաղթել է թուրք ըմբիշին. Ըմբշամարտի Մ20 ԵԱ

16:13, 02 հուլիս 2022 Սպորտ

Հռոմում ընթացող ըմբշամարտի Մ20 Եվրոպայի առաջնությունում հայ ըմբիշները շարունակում են հաջող մրցելույթները: Իր առաջին գոտեմարտը հաղթանակով է ավարտել նաև 92 կգ քաշային Սերգեյ Սարգսյանը: 1/8 եզրափակչի գոտեմարտում Սերգեյը ժամանակից շուտ 15-4 հաշվով հաղթել է թուրք Աթիլլա Կայան Այդինին: Գոտեմարտը տևել է 3 րոպե 40 վայրկյան:

Հիշեցնենք, որ երկու հաղթանակով է այսօր մեկնարկել Մենուա Յարիբեկյանը, իսկ երեկոյան մեր ըմբիշները կպայքարեն 3 ոսկե և 1 բրոնզե մեդալների համար:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր