00:00:00

ՖԻԴԵ-ի լավագույն հարյուրյակում գտնվող 3 հայ շախմատիստները բարելավել են դիրքերը

22:30, 01 հուլիս 2022 Սպորտ

ՖԻԴԵ-ն հրապարակել է շախմատիստների հերթական վարկանիշային աղյուսակը: Հուլիսի 1-ի դրությամբ տղամարդկանց ցանկը 2861 միավորով շարունակում է գլխավորել աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենը:

Հայաստանը 100 ուժեղագույնների ցանկում 3 ներկայացուցիչ ունի: Ամենաբարձր վարկանիշը (2698) Գաբրիել Սարգսյանինն է, որը զբաղեցնում է 37-րդ հորիզոնականը: Նախորդ ամսվա համեմատ՝ նա վարկանիշն ավելացրել է 2-ով և 3 տեղով առաջադիմել է: Ամենամեծ առաջընթացը գրանցել է Հայկ Մարտիրոսյանը: Նա վարկանիշն (2672) ավելացրել է 16-ով և 87-րդ տեղից բարձրացել է 73-րդ հորիզոնական: Շանթ Սարգսյանն էլ վարկանիշը (2661) ավելացրել է 13-ով և արդեն ընդգրկվել է 100 ուժեղագույնների ցանկում՝ զբաղեցնելով 87-րդ տեղը:

Կանանց վարկանիշային աղյուսակի առաջատարը Հոու Յիֆանն է (2650): Հայաստանից ցուցակում ընդգրկված են Էլինա Դանիելյանն (2441) ու Աննա Սարգսյանը (2378): Երկուսն էլ պահպանել են վարկանիշները, սակայն բարելավել են դիրքերը: Դանիելյանը 31-րդ տեղից բարձրացել է 30-րդ հորիզոնական, Սարգսյանը 74-րդ տեղից տեղափոխվել է 71-րդ հորիզոնական:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր