00:00:00

Ամենայն Հայոց Կաթողիկոսության ներկայացուցիչները մեկնել են Անթիլիաս

11:38, 01 հուլիս 2022

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Գերաշնորհ Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը և Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը մեկնել են Անթիլիաս (Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն)՝ մասնակցելու Մյուռոնօրհնության արարողությանը և այդ առիթով փոխանցելու Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությունը։

Սրբազան արարողության ընթացքում Սուրբ Մյուռոնին կմիախառնվի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սրբալույս Մյուռոնը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր