00:00:00

Մանդատներից էլ զրկեք, սկսեք ինձնից, երևի դա է երկրի առջև ծառացած մարտահրավերը․ Արամ Վարդևանյան (վիդեո)

22:17, 30 հունիս 2022 Տեսանյութեր

Արցախի նախագահի այսօրվա հայտարարությունները որևէ կերպ չեն արտահայտում Արցախի ժողովրդի տրամադրությունները, այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ դա ասում է հիմնվելով արցախցիների հետ իր շփումների վրա։

«Տրամադրությունները, որոնք կան Արցախում, Արցախի նախագահը փաստացի որևէ կերպ չի պատկերացնում, չի տիրապետում, չի ընկալում մի գուցե։ Առհասարակ անընդունելի էր նման բառապաշարը, մտքերը, որոնք արտահայտվում էին նման պաշտոն զբաղեցնող անձի կողմից։

 Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել էր, որ Աղավնոյի համար կշարունակեն բանակցել, սակայն Բերձորը ստիպված են հանձնել Ադրբեջանին։

Խոսելով կառավարության կողմից Սեդա Սաֆարյանի Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու առաջադրելու մասին՝ Արամ Վարդևանյանն ասաց, որ ՍԴ կազմի լրջության մակարդակն շատ է իջեցվել։

«Անձնավորված չեմ ուզում նայել հարցին, բայց մարդ, որը սահմանադրական իրավունքի, սահմանադրական արդարադատության հետ առնչություն չունի, որը իր մասնագիտական գործունեության զգալի մասը բացառապես նվիրել է քաղաքական գնահատականներ հնչեցնելուն, այլ ոչ թե սահմանադրական արդարադատությանը, ես կարծում եմ, որ պետք է զերծ մնար Սահմանադրական դատարանում դատավորի թեկնածու առաջադրվելուց»,- ասաց նա։

Արամ Վարդևանյանը նաև խոսեց Իշխան Սաղաթելյանին և Վահե Հակոբյանին ԱԺ-ում զբաղեցրած պաշտոններից զրկելու՝ իշխանությունների նախաձեռնության մասին՝ նշելով, որ դրանով իշխանությունները ցանկանում են հերթական անգամ հասարակությանը շեղել օրհասական հարցերից։

«Զրկեք, այդ մանդատներից էլ զրկեք, Հայաստանի Հանրապետության առջև ծառացած մարտահրավերը երևի թե դա է։ Սկսեք, օրինակ, Արամ Վարդևանյանից։ Հաշվի առեք այս հանգամանքը, սկսեք հենց իմ մանդատից, որովհետև ձեզ համար է, որ այդ մանդատը մեծ նշանակություն ունի»,– ասաց նա՝ հավելելով, որ երկրի առջև ծառացած խնդիրները գտնվում են ԱԺ–ից դուրս։

«Որովհետև մինչև չլինի առանց Նիկոլ Հայաստան, Ազգային ժողովը չի կարող լինել էֆեկտիվ։ Պարզից էլ պարզ է, որ մեկ անձ է իսկապես որոշում բոլոր այդ պետական կառույցների գործունեությունը՝ նույն ԱԺ–ն, ՍԴ–ից մինչև ԲԴԽ»,– ասաց նա։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր