00:00:00

Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումներին ընդառաջ մարզերում ընթանում են նախապատրաստական աշխատանքներ

22:15, 16 մայիս 2018

Մայիսի 15-16-ը ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Կարեն Իսախանյանը նախարար Սուրեն Պապիկյանի հանձնարարականով աշխատանքային այցելություններ է իրականացրել Արագածոտնի, Արմավիրի և Լոռու մարզի մի շարք համայնքներ: Այցելության ժամանակ Հայաստանի Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակի միջոցառումների կազմակերպման ընթացքին վերաբերող խորհրդակցություններ են անցկացվել փոխմարզպետների և մարզպետարանների ներկայացուցիչների հետ: Քննարկվել են մարզերում նախատեսված միջոցառումների ժամանակացույցը, նախապատրաստական աշխատանքների ընթացքը, առկա խնդիրները և դրանց լուծման ուղղությունները: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալին զեկուցվել է, որ նախարարի հանձնարարականին համապատասխան, մարզպետների մշտական հսկողության տակ են մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհների, ինչպես նաև միջոցառման իրականացման վայրերի աղբահանության և բարեկարգման աշխատանքները:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր