Հայաստանի Գրողների Միության դահլիճում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմի հերոս Զորիկ Շահրամանյանի 20-րդ տարեդարձի միջոցառումը և նոր լույս տեսած «Արա լեռան Զորիկը» գրքի շնորհանդեսը:
Գրքում զետեղված են հերոսի կյանքի դրվագները, զինվորական ծառայության օրերի պատմությունը, նրա մասին հուշեր ու վկայություններ և նրան ձոնված ստեղծագործությունները:
2020 թ. հոկտեմբերի 10-ին Ֆիզուլիի շրջանում Ղարղաբազար տեղամասում հակառակորդի կողմից հրետակոծվել է ՊԲ զինվորական ստորաբաժանման շարասյունը, որի պատճառով քաջի մահով ընկնում է 18-ամյա հերոս Զորիկը։
Մանրամասները՝ տեսանյութում։