00:00:00

«Զինվորի ծնողին խփեց, գետնին գցեց, 50 ոստիկանով չեք կարո՞ւմ բռնեք». Դատախազոթյան մոտ քաշքշուկ սկսվեց

12:10, 30 հունիս 2022

Դատախազության շենքի մոտ, որտեղ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների հարազատները, անցորդներից մեկը վիրավորեց զոհված զինծառայողի հորը, որից հետո քաշքշուկ սկսվեց, քաղաքացին հարվածեց զոհվածներից մեկի հորը: Ոստիկանները արագ այդտեղից հեռացրին քաղաքացուն:

«10 ոստիկանով չեք կարո՞ւմ մի խուլիգանի բռնեք: Մեր տղաներից մեկն ասաց՝ թող գնա: Ինքն էլ թե՝ ախպեր, ես եկել եմ դատախազության դեմը նկարվեմ: Տղես պիտի լիներ, որ մեջտեղից կիսեր, ես մեծ մարդ եմ, խուժանի մեկը: Ու 50 ոստիկանով չկարողացան մի թուլի բռնեին: Պարապած էկել էր, զինվորի ծնողին խփեց, գետնին գցեց»,-ասաց հարված ստացած տղամարդը՝ Վիգեն Ազատյանը:

Ոստիկաններն ասացին, որ այդ քաղաքացին հիմա ոստիկանության բաժնում է:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր